Ռուսաստանն ու Թուրքիա հետաքրքրված են Սիրիայում ՄԱԿ հովանու ներքո լիարժեք քաղաքական երկխոսություն սկսելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Սիրիայի խնդրի կարգավորմանը, մենք ընդհանուր հետաքրքրություն ենք ցուցաբերում ՄԱԿ հովանու ներքո փոխադարձ, որոշակի, քաղաքական գործընթացի արդյունքի հասնելուն ուղղված երկխոսություն սկսելու հարցում՝ համաձայն 2012թ. ՌԴ-ի եւ Թուրքիայի մասնակցությամբ Ժնեւում ձեռք բերված կոմյունիկեի»,- ասել է Լավրովը իր թուրք գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։