ԵՄ-ն պատրաստվում է կասեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ գործող պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«ԵՄ-ն, ըստ երեւույթին, կկասեցնի Բելառուսի նախագահի դեմ գործող որոշ պատժամիջոցները, այդ թվում՝ նրա ճանապարհորդությունների արգելքը»,- մեջբերում է գործակալությունը իր դիվանագիտական աղբյուրները, գրում է Korrespondent.net.-ը։
Հիշեցնենք, որ 2012թ. ԵՄ-ն ընդլայնել էր 2010թ. դեկտեմբերից գործող պատժամիջոցները, որոնցով մասնավորապես սահմանափակվում էր բելառուս պաշտոնյաների մուտքը ԵՄ։




























