«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան սխալ հիմքերի վրա է կառուցված, նրա մեթոդները հակասում են միջազգային իրավունքին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք, կոալիցիան մենք դիտարկում ենք որպես սխալ հիմքի վրա ստեղծված կառույց։ Ահաբեկչության դեմ պայքարի սկզբունքներն իհարկե կիսում ենք, սակայն չի կարելի չարիքի դեմ պայքարել անօրինական պատերազմների ճանապարհով»,- ասել է Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարը նշել է, որ պետք է համաձայնության գալ բոլոր երկրների կառավարությունների հետ, որոնց տարածքում այդ սպառնալիքը կա։