Սերժ Սարգսյանը ոտնակոխում է բոլորի իրավունքը՝ գործող Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի Ազատության հրապարակում իրենք տասհոգանոց հանրային քննարկում են ունեցել ընդդեմ Սահմանադրական բարեփոխումներին:
«Հավաքվել ենք մեկ անգամ ևս զգուշացնելու նախագահին, որ Սահմանադրության այլընտրանք կա և նա ոտնակոխում է բոլորի իրավունքները՝ գործող սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելով»,-ասաց Հայրիկյանը:
Նշենք, որ Սահմանադրությանը այլընտանք ասելով՝ ԱԻՄ առաջնորդը նկատի ունի իր մշակած Սահմանադրության մոդելը, որով Հայաստանը դառնալու է աշխարհի միակ բացարձակ ժողովրդավարական երկիրը:




























