ՀՀ խորհրդարանը պետք է վերահսկողություն ունենա Զինված ուժերի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր,  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

Նրա խոսքով՝ մի շարք արտասահմանյան երկրներում խորհրդարանները հնարավորություն ունեն վերահսկել ինչպես Զինված ուժերը, այնպես էլ հատուկ ծառայությունները։ Բացի այդ, պետք է բարձրացնել դատարանների անկախության մակարդակը։ «Դատական համակարգի ներկայացուցիչներին պետք է հնարավորություն տրվի գործադիր իշխանության հետ տարաձայնությունների պարագայում խորհրդարանում ներկայացնել բյուջեի իրենց հայտերը»,- հավելեց Նահապետյանը։