Սահմանադրական փոփոխությունները միայն երկարաձգում են գործող իշխանության կյանքը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Մենք պետք է մտահոգվենք, պահենք եւ պահպանենք մեր հայրենիքը, մեր սուրբ հողը: Իսկ իշխանությունն առաջրկում է այսպես կոչված բարեփոխումներ, որոնք միտված են միայն նրանց իշխանությունը երկարաձգելուն: Ի՞նչ ենք տարիներ անց ասելու նրանց, որոնք գալու են մեզնից հետո: Ինչ հայրենիք ենք ընտրել եւ ինչ ենք թողել ապագա սերունդներին»,- նշել է Փոստանջյանը:
«Անհրաժեշտ է դուրս գալ փողոց եւ կանգնեցնել սահմանադրական բարեփոխման ընդունումը: Անհրաժեշտ է անցնել եւ Մելիք-Ադամյան փողոցով, եւ Նալբանդյան փողոցով, հիմնովին ավերել ԿԳԲ-ի եւ ՆԿՎԴ-ի ժառանգ Ազգային անվտանգության նկուղները: Հողին հավասարեցնենք մեր օրերի Բաստիլը: Բոլորս դեպի փողոց»,- կոչ է արել ընդդիմադիրը:





























