Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից փախստականները սեպտեմբերի 18-ին սկսել են Խորվաթիայից Հունգարիա վերադառնալ: ԵՄ-ում փախստականի կարգավիճակ հայցողներով երկու ավտոբուսներ հատել են խորվաթա-հունգարական սահմանը:
Երեքշաբթի Հունգարիան խստացրել էր սահմանի պաշտպանության իր օրենքները: Դրանից հետո գաղթականների հոսքը Սերբիայի կողմից կտրուկ նվազել էր: Սկսած չորեքշաբթիից փախստականները գաղթականները ուղեւորվել էին Խորվաթիա, երեք օրում 13 հազար մարդ էր հայտնվել Խորվաթիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սակայն Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը հայտարարել է, թե իր երկիրն այլեւս չի կարող ոչ գրանցել, ոչ տեղակայել փախստականներին: «Նրանք ուտելիք, ջուր եւ բուժօգնությւոն կստանան, ապա կարող են հեռանալ»,- ասել է վարչապետը:




























