6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի ափերի մոտ։ Այս մասին հայտնել է Երկիր մոլորակի հետազոտության գերմանական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է ծովում ՝ Չիլիի Վալպարաիսո քաղաքից ոչ հեռու։ Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա։ Վնասների ու տուժածների մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Սեպտեմբերի 17–ին Չիլիում 8.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր եղել։ Զոհվել է 12՝ տարհանվել մոտավորապես մեկ միլիոն մարդ։




























