Պետք է քննարկել, արդյոք Վահան Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը  չհեռանալու մասին  որոշման ժամանակ նախաքննության մարմինը վերցրե՞լ է նրա անձնագիրը, թե ոչ:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Վահան Մարտիրրոսյանի՝ սահմանը հատելու դեպքին:

«Քրեական գործ հարուցվել ի սկզբանե, մինչեւ նրա սահման հատելը: Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել  ստորագրությունը  չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել եւ կալանավորել: Մենք նման բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հիմքերը բավարար չեն մարդուն անազատության մեջ պահելու համար, եւ այնպես չէ, որ երբ կա հանցանք  մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով որ նա կարող է դավաճանություն անել»,-ասաց գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանի սահմանն է անցել եւ քաղաքական ապաստարան խնդրել: Նա Բաքվում հանդես է եկել մամուլի ասուլիսով: