Չիլիում սեպտեմբերի 22-ին 6.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 04։12-ին (11.12 Երեւանի ժամանակով)։ Էպիկենտրոնը եղել է Իլապել քաղաքից 17 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը եղել է 54.3 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Չիլիի Կոկիմբոյի շրջանում, որտեղ անցյալ շաբաթ 8.3 մագնիտուդով երկրաշարժից զոհվել էր 13 մարդ։
Երկրում սեյսմիկ ակտիվությունը պահպանվում է։





























