Ադրբեջանում փախստականները բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով կյանքի անտանելի պայմաններից:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Բիզիմ գյոլ» թերթը, Մինգեչյավիրում գործադիր իշխանության շենքի մոտ տեղի է ունեցել փախստականների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են իրենց վերաբնակցնել նոր տներում, որոնք կառուցվել են Եվրոխաղերից առաջ, քանի որ հոգնել են անտանելի պայմաններում ապրելուց: Նրանք ապրում են կիսակառույց դպրոցում, հյուրանոցում եւ խորտնտեսության հին շենքում:





























