Հայաստանի բնակչությունը կազմել է 3 254 600 մարդ: Այսպիսին են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները` 2010-ի հուլիսի 1-ի դրությամբ: Այսպիսով, Հայաստանի բնակչությունը 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 13 900-ով:
Քաղաքային բնակչությունը կազմել է 2 840 100 մարդ, որից միայն 1 119 000-ն են բնակվում Երեւանում:
Նշենք, սակայն, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները Հայաստանի մասին տեղեկություններում օգտագործում են բնակչության 2,9 մլն ցուցանիշը:



























