Ուկրաինայի կառավարությունը ձգտելու է վերանայել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը գազի գնի վերաբերյալ։ Այս մասին Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը։

«Մենք նպատակ ենք դրել վերանայել Ռուսաստանի հետ կնքած Ուկրաինայի համար խիստ անշահավետ համաձայնագիրը եւ համառորեն համոզելու ենք մեր ռուս գործընկերներին փոփոխելու դա»,-ասել է նա՝ հավելելով, որ նույնիսկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ «Խարկովյան համաձայնագրի» ստորագրումից հետո, Կիեւը շարունակում է գազ գնել երեք անգամ թանկ գնով։

«Այդ համաձայնագրով Ուկրաինայի համար Ռուսաստանից գնվող գազի գինը որոշվում է հետեւյալ բանաձեւով։ Օրինակ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մենք գազը գնել ենք 330 դոլարով` 1000 խմ դիմաց, եւ ամեն եռամսյակը մեկ, այն բարձրանում էր մոտավորապես 25 դոլարով։ Այսինքն՝ 4 եռամսյակ հետո այն կկազմի մոտավորապես 390 դոլար 1000 խմ դիմաց:

«Այս ձեւաչափը շարունակում է գործել եւ սա փաստ է։ Այսպիսի գինը Ուկրաինայի տնտեսության համար կործանարար կլիներ, եւ միայն «խարկովյան համաձայնագիրը» թույլ տվեց իջեցնել գազի գինը 100 դոլարով եւ ծայրը ծայրին հասցնել»-ասել է Ուկրաինայի վարչապետը։

Հիշեցենք, որ Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է,  որ 2010 թվականին Ուկրաինան որոշել է Ռուսաստանից գազի գնի համար ստացած զեղչի հաշվին խնայել 3 մլրդ դոլար, իսկ 2011-ին` 4 մլրդ դոլար։