Կատաղության վերահսկողության գլոբալ դաշինքի նախաձեռնությամբ, 2007 թվականից ի վեր սեպտեմբերի 28-ին նշվում է Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը (World Rabies Day): Նպատակն այդ հիվանդության տարածման, ինչպես նաեւ դրա հետեւանքների նկատմամբ ուշադրություն հրավիրելն է:

Ըստ Calend-ի, օրն ընտրվել է այն պատճառով, որ 1895 թվականի սեպտեմբերի 28-ին է վախճանվել հայտնի միկրոկենսաբան Լուի Պաստերը՝ կատաղության դեմ պատվաստանյութը ստեղծողներից մեկը:

Կատաղության դեմ պայքարի դաշինքի տվյալներով, ամեն տարի աշխարհում 55 հազար մարդ է մահանում կատաղությունից: