2009թ. հունիսի 29-ի դրությամբ համաշխարհային բորսաներում նավթի գները զգալիորեն աճել են։ Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են.Լոնդոնի InterContinental Exchange Futures–ում — IPE Brent Crude-ը՝ 70,99 դոլար մեկ բարելի համար՝ թանկանալով 2,07 դոլարով, իսկ Նյու Յորքի New York Mercantile Exchange–ում Light, Sweet Crude Oil-ը՝ 71,49 դոլար մեկ բարելի համար՝ թանկանալով 2,33 դոլարով ։Նավթի գներն աճել են նիգերիացի զինյալների` Royal Dutch Shell ընկերության նավթարդյունահանող համակարգերի վրա հարձակման պատճառով: Հիշեցնենք, որ երկու օր առաջ նավթի գինը նվազել էր երկու դոլարով: