Ճապոնիան այս տարի 810 մլն դոլար կհատկացնի Մերձավոր Արեւելքի, առաջին  հերթին Սիրիայի եւ Իրաքի փախստականների համար։ Այս մասին  հայտնում է NHK-1 ճապոնական ռադիոկայանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ այդ տեղեկություններ՝ փախստականների օգնության պլանը երեքշաբթի՝ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, կներկայացնի վարչապետ Սինձո Աբեն։

Մասնավորապես Լիբանանում 100 հազար փախստականների համար Ճապոնիայի կառավարությունը Լիբանանի իշխանություններին մոտ 2 մլն դոլար կտրամադրի։ Տոկիոն նախկին Հարավսլավիային, այդ թվում՝ Սերբիային եւ Մակեդոնիային, որոնց տարածքում փախստականները ուղեւորվում են Եվրոպա, կհատկացնի մոտ 2.5 մլն դոլար։