Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայնենը հերքել է պնդումները, թե իր դոկտորական թեզում գրագողության փաստեր կան:
Նախարարի հասցեին մեղադրանքներով հանդես է եկել VroniPlag Wiki կայքը, որտեղ կամավորները զբաղվում են գիտական աշխատանքներում գրագողության փաստերի վեր հանմամբ:
Կայքի տվյալներով, գրագողության տարրեր են հայտնաբերվել նախարարի թեզի 27-62-րդ էջերում, որը նա պաշտպանել է 1990 թվականին:
Քաղաքական գործիչը այդ մեղադրանքներից հետո հայտարարել է, որ դիմել է իր համալսարանին՝ խնդրելով ուսումնասիրել իր թեզը եւ եզրակացություն տրամադրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ Գերմանիայի կառավարությունում երկու նախկին նախարարներ վայր են դրել իրենց լիզորությունները՝ իրենց թեզերում գրագողության շուրջ սկանդալների հետեւանքով:
Ֆոն դեր Լյայենը գերմանական լրատվամիջոցներին հայտնել է, որ ոչ մի դատապարտելի բան չկա, որ ինտերնետ-ակտիվիստները փորձում են կասկածներ սերմանել քաղաքական գործիչների թեզերի հետ կապված: Նա խնդրել է, որ իր աշխատանքը ուսումնասիրի փորձառու եւ չեզոք փորձագիտական հանձնաժողովը:





























