Էյֆելյան աշտարակը կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի շրջանակներում վարդագույն լույսեր է լուսարձակել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով France Soir պարբերականը։ Բացի այդ, աշտարակի վրա հայտնվել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ծրագրի խորհրդանիշ վարդագույն ժապավենը։
Հաղորդվում է, որ Ֆրանսիայում այդպես են մեկնարկում «Վարդագույն հոկտեմբերի» միջոցառումները՝ կանանց կրծքի քաղցկեղի դեմ պայքարի արշավը, որը սկսվել է ավելի քան 20 տարի առաջ։




























