Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր (Սուրմալու) նահանգի Էվջի գյուղի հայկական կիսավեր գերեզմանատունը հերթական հարձակմանն է ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Մուրադ Մըխճըն, օրեր առաջ Իգդիրի Էվջի գյուղի հայկական գերեզեմանատուն են այցելել 2 հայեր, որից հետո ֆաշիստական մտածելակերպով անձիք ոչնչացրել են դեռեւս կանգուն մնացած մի քանի գերեզմանաքարեր, որոնց վրա դեռ պահպանվել էին խաչեր ու հայերեն գրություններ։  «Էվջի գյուղի հայկական գերեզմանատունը զբաղեցրել է մոտ 4 հեկտար, իսկ հիմա այն հազիվ մնացել է կես հեկտար։ Գերեզմանները պատմության հիշողության կրիչներն են։ Ուր է այն ժողովուրդը, որ 4 հեկտար գերեզմանատուն է ունեցել...»,-գրել է հայազգի գործիչ Մուրադ Մըխճըն։