Ֆրանսիան պլանավորում է մինչեւ 2015թ. նոյեմբերի վերջը Ռուսաստանին վերադարձնել «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների սարքավորումները, որոնց արժեքը կազմում է ավելի քան 700 մլն ռուբլի, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Մինչեւ նոյեմբերի վերջ մեր հսկողության ներքո կապամոնտաժվեն եւ Ռուսաստան կուղարկվեն 2 «Միստրալների» վրա տեղադրված բոլոր ռուսական սարքավորումները»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ խոսքը կապի, մարտական կառավարման, մարտական տեղեկատվական կառավարող համակարգերի եւ ուղղաթիռները կառավարող մոդուլի մասին է։
Սարքավորումները ՌԴ կտեղափոխվեն ծովային կամ երկաթուղային ճանապարհով։ Փոխադրման ծախսերը հոգալու է Ֆրանսիան։




























