Իրաքի, Սիրիայի, Իրանի ու Ռուաստանի միջեւ հետախուզական տվյալների փոխանակության բաղդադյան տեղեկատվական կենտրոնն իր աշխատանքը կսկսի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը:

Անացած շաբաթ այդ նույն աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանը, Սիրիան, Իրանը ու Իրաքը Բաղդադում տեղեկատվական կենտրոն են ստեղծել ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը համակարգելու համար: Այդ կենտրոնում ընդգրկվելու են վերոնշյալ պետությունների գլխավոր շտաբերի ներկայացուցիչները: Նա պարզաբանել էր, որ կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու մերձավոր արեւելյան տարածաշրջանում ԻՊ դեմ պայքարի համատեքստում իրավիճակի մասին ընթացիկ տեղեկությունների հավաքելը, մշակումը, ընդհանրացումն ու վերլուծությունը, դրանց բաշխումը ըստ նշանակության ու օպերատիվ փոխանցումը նշված երկրների գլխավոր շտաբներին:

«Տեղեկությունների փոխանակությունն անկասկած ենթադրում է այն հետախուզական տվյալների փոխանակություն, որոնք չորս երկրները կստանան իրենց աղբյուրներից: Եվ սա վստահության ու պատասխանատվության կարեւոր պահ է ՝ տարածաշրջանում «Իսլամական պետության» ազդեցության տարածման վտանգի առջեւ: Այդ կենտրոնը կստեղծվի հոկտեմբեր- նոյեմբեր ամսիներին »,- ասել է գործակալության զրուցակիցը:

Կառույցը ռոտացիան հիմքով ղեկավարելու են ՌԴ, Սիրիայի, Իրանի ու Իրաքի սպաները՝ յուրաքանչյուրը երեքական ամիս: