Սեպտեմբերի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին:

Ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի եւ պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն: