Մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը» ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունները, թե իրենց ընկերությունը գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ճի՞շտ են արդյոք ՀԷՑ-ի առք ու վաճառքի մասին տեղեկությունները, ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աջեմյանը պատասխանեց. «Այս պահին որեւէ մեկնաբանություն չունենք»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Vedomosti-ն, վկայակոչելով «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, հայտնել էր, որ «Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Գործարքն ավարտին կհասնի ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո:




























