Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի բնակիչը, ով տուժել էր էլեկտրոնային ծխախոտի լիցքավորման սարքի անսարքությունից, պետք է 1.9 միլիոն դոլարի չափով փոխհատուցում ստանա: Նման որոշում է կայացրել ԱՄՆ Ռիվերսայդ շրջանի գերագույն դատարանը:

Չինական արտադրության էլեկտրոնային ծխախոտներ ու դրանց լիցքավորման սարքեր իրացնող ընկերությունների դեմ դատավարությունը վեց օր է տեւել: Որպես պատասխանող կողմի հանդես են եկել VapCigs, Cartons 2 Go եւ Tobacco Expo ընկերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել 2013 թ., երբ Ջենիֆեր Ռայսը, իր ամուսնու ՝ Քսավյեի հետ օդանավակայան էր գնում: Մեքենայում կինը որոշել է լիցքավորել իր էլեկտրոնային ծխախոտի մարտկոցը, սակայն լիցքավորող սարքը նրա վրա շիկացած մետաղ է ցողել, որը այրել է տուժածի զգեստը: Կնոջը «հանգցնելու» համար Քսավյեն Ռայսը նրա վրա սառը սուրճ է լցրել:

Բայցեւայնպես Ջենիֆեր Ռայսը հասցրել էր ձեռքի, կոնքի ու հետույքի երկորրդ աստիճանի այրվածք ստանալ: Ամուսինները նաեւ ստիպված են եղել հրաժարվել Բրազիլիա ուղեւորվելու մտադրությունից, քանի որ տուժածին շտապ բուժօգնություն էր պետք: