Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք հերթական նիստում կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական  ներկայացուցիչ Քաթրին Ռեյը։

«Սիրիայում տիրող իրավիճակի հարցն անկասկած կքննարկվի հոկտեմբերի 12-ին արտգործնախարարների նիստում։ Այդ պահին մենք կարող ենք ավելի շատ  բան ասել»,- հայտարարել է Ռեյը՝ պատասխանելով Սիրիայում ՌԴ գործողությունների մասին հարցին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։