Երևանի «Էրեբունին» ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլի խմբային մրցաշարի երկրորդ հանդիպմանը չի կարողացել հաղթել Իսրայելի «ACA»-ին՝ խաղալով ոչ-ոքի՝ 3։3։ Հայկական թիմի կազմում իր հաշվին գոլ են գրանցել Արամ Քոսայանը, Հակոբ Ուզունյանը և Արմեն Գյուլամբարյանը։

Հիշեցնենք, որ խմբային մրցաշարի մեկնարկային հանդիպմանը «Էրեբունին» հաղթել էր ավստրիական «Օլ Սթարզ» ակումբին, որն, իր հերթին, երկրորդ փուլում 5։2 հաշվով հաղթել էր իսլանդական «Հյուտ»-ին։

Վերջին մրցափուլից առաջ «Էրեբունին» իր հաշվին ունի 4 միավոր։ Հենց նույնքան միավոր ունի նաև «ACA»-ն։ Եթե եզրափակիչ մրցափուլում «Էրեբունին» համոզիչ հաղթանակ տանի «Հյուտ»-ի նկատմամբ, ապա մրցումների հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություն կստանա։