Ֆրանսիայի հյուսիսում սառնարան-բեռնատարում Մերձավոր Արեւելքից ավելի քան 30 անօրինական ներգաղթյալի են հայտնաբերել։ Նրանք բոլորը «ողջ եւ առողջ» են, փոխանցում է AFP գործակալությունը։ Տեղի իշխանություններն առայժմ դժվարանում են ասել, թե անօրինական ներգաղթյալները որքան ժամանակ են ստիպված եղել անցկացնել սառնարան-բեռնատարում։
Իշխանությունների տեղեկությունների համաձայն, 31 մարդ է հայտնաբերվել սառնարան- բեռնատարում A 116 մայրուղու մերձճանապարհային կայանատեղիում, որը գտնվում է Գրանդ-Սենտ բնակելի վայրի հարեւանությամբ։ Նրանց մեջ նաեւ երեք տարեկան երեխա է եղել։ Բեռնատարի սառնարանային հատվածում ջերմաստիճանը մեկ աստիճանից ցածր է եղել (ըստ Ցելսիուսի)։
Անօրինական ներգաղթյալների մեծամասնությունը ներկայացել է որպես սիրիացի։ Մեկը հայտարարել է, որ Վիետնամի քաղաքացի է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։




























