Աստված գոյություն չունի: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը՝ հավելելով, որ 100 տարի անց համակարգիչները կստրկացնեն մարդկությանը:

Իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ «աստված» բառը վերացական իմաստով է գործածում: «Գիտական օրենքները միանգամայն բավարար են՝ աշխարհի առաջացումը բացատրելու համար: Այդ ամենում աստծուն խառնելն իմաստ չունի»,- հայտարարել է Հոքինգը:

Սակայն ֆիզիկոսը հավատում է այլմոլորակայինների գոյությանը: Հոքինգի կարծիքով, Երկիր նրանց ժամանումն ավելի մեծ հետեւանքներ կունենա, քան Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը: Գիտնականը ենթադրում է, որ այլմոլորակայինները կարող են նաեւ ռազմատենչ քոչվորներ լինել, որոնք կփորձեն նվաճել եւ գաղութացնել մեր մոլորակը:

Ըսը Lenta.ru-ի, Հոքինգը համակարգիչներում եւս մեկ լուրջ սպառնալիք է տեսնում: Գիտնականը վստահ է, որ առաջիկա 100 տարում դրանք մարդկանցից ավելի խելացի կդառնան, եւ արհեստական ինտելեկտը կկարողանա ստրկացնել մարդկությանը: