Չիլիի խաղաղօվկիանոսյան ափերին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լեբու քաղաքից 17 կմ  հեռավորության վրա, իսկ օջախը ընկած է եղել 19 կմ խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Չիլիում 8.3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո մի քանի օր շարունակ երկրում հետցնցումներ էին տեղի ունենում։