Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Մուխթար Գյունը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին նոտա է փոխանցել: Այդ մասին հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը:
«Մենք բոլորս հրավիրված էինք ԱԳՆ այս միջադեպի կապակցությամբ Ահմեդ Մուխթար Գյունի հետ զրույցի, որի ընթացքում թուրքական կողմը մեզ փոխանցեց համապատասխան նոտան»,- ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական օդանավը հոկտեմբերի 3-ին Սիրիայի կողմից՝ Հաթայ նահանգի Յանլադաղայի շրջանում խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Օդային տարածքը խախտողին չեզոքացնելու նպատակով օդ են բարձրացել Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F- 16» տեսակի երկու կործանիչներ:





























