Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի 6 կիլոմետր երկարության Խաչեն-Թփլղու ջրատարը շահագործման է հաձնվել։ Այն գնահատվում է՝ շուրջ 76 միլիոն դրամ։ Ջրատարը ջրով կապահովի Թփլղու գյուղի 59 բնակիչներին։ Ջրատարի բացակայությունը լուրջ խնդիրներ էր ստեղծում գյուղի զարգացման համար, սակայն հիմա գյուղացիները լավատեսորեն են տրամադրված։
Ջրատարի նախագիծը իրականացրել է «Սվինքս» ընկերությունը։ Մարտակերտի շրջանի պատասխանատու աշխատողները եւ Ստեփանակերտից եկած մասնագետները նշել են իրականացված աշխատանքի բարձր որակը, անհրաժեշտ չափանիշներին դրանց համապատասխանությունը։
Մոտ ժամանակներս շրջանում շահագործման կհանձնվեն նոր ջրատարներ։




























