Երեւանում ավարտվեց «Միսս 7 մայրցամաք» մոդելների մրցույթ-փառատոնը։ Մրցույթին, որը տեղի ունեցավ օգոստոսի 15-27-ին, մասնակցեեցին աշխարհի 23 երկրների մոդելներ` Իտալիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից, Հարավային Կորեայից եւ այլն:
Ամփոփիչ փուլը կայացավ օգոստոսի 26-ի երեկոյան. Աղջիկներն իրենց գեղեցկությունը երեւանյան հանդիսատեսին ցուցադրեցին իրենց երկրների ազգային տարազով, այնուհետեւ պոդում բարձրացան երեկոյան զգեստներով: Իսկ արդեն վերջում, հայ հանդիսատեսը «նոկաուտի» ենթարկվեց գեղեցկուհիներին տեսնելով բիկինիներով:
Պոդիումում իշխում էր աչքերի փայլը, գեղեցկուհիների շքեղ հագուստները եւ դահլիճն ամեն անգամ քարանում էր` հերթական գեղեցկուհուն սպասելիս: Իսկ անակնկալները հետեւում էին մեկը մյուսին: Այսպես. Ռուսաստանը ներկայացնող մոդել Նատալիան ամառային այս եղանակին պոդիում բարձրացավ շքեղ մուշտակով եւ բեմում մնաց շուրջ 20 րոպե: Կարելի է պատկերացնել գեղեցկուհու այն տանջանքները, որոնք նա կրեց հանդիսատեսին գոհացնելու համար: Իսկ իտալուհի Ջուլիան հագել էր մարմինը կիպ գրկող սեքսուալ կարճ շրջազգեստ` Իտալիայի դրոշի գույներով:
Մի խոսքով, ժյուրին լուրջ ընտրության առաջ էր կանգնած: Վերջապես դահլիճը քարացավ, երբ եկավ հաղթողի անունը հրապարակելու պահը: Առաջին տեղը զբաղեցրեց Ղազախստանը ներկայացնող գեղեցկուհին, 2-րդ տեղը` Ուկրաինան, 3-րդ տեղը` Ռումինան, 4-րդ տեղը` Բելառուսը եւ վերջապես լավագույն 5-յակը եզրափակեց ռուսաստանցի Նատալիան: Բացի այդ, ժյուրին որոշեց առանց մրցանակի չթողնել թուրք գեղեցկուհուն, ով արժանացավ լավագույն ազգային տարազ մրցանակին:
Նշենք, որ մրցույթի կազմակերպիչները հնարավորություն տվեցին աղջիկներինոչ միայն իրենց գեղեկցությամբ հմայել երեւանյան հանդիսատեսին, այլեւ մասնակցել ֆոտոնկարահանումների: Նրանց այցելել էին Սեւան, Գառնի ու Գեղարդ եւ շատ տպավորված էին: Ի դեպ, գեղեցկուհիները հանդիպել էին Երեւանի քաղաքապետին, Արարատի եւ Կոտայքի մարզպետներին:



























