«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ  կատարելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 9-ի ժամը 14:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի հարակից բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների  գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից: