Հայաստանի  եւ Վրաստանի միջեւ՝ Այրում գյուղում սահմանային ախտահանման կետ կկառուցեն գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող վագոնների համար։ Այդ մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին կառավարության նիստի ընթացքում։

Որոշումն ընդունվել է Հայաստան ներկրվող սննդային արտադրանքի անվտանգության բարձրացման  եւ գյուղատնտեսական վնասատուների՝ Հայաստան ներթափանցումը թույլ չտալու նպատակով։

Նշենք, որ երկաթուղային Այրում կայարանը   հայկական եւ վրացական երկաթուղիների միացման հատվածում գտնվող սահմանային կետ է։