Եգիպտոսն ու Ֆրանսիան «Միստրալ» տիպի 2 ուղղաթիռակիրների առքուվաճառքի պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կահիրեի «Ալ Իթթիհադիա» պալատում։

Միջոցառմանը մասնակցել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին եւ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։