Լոս Անջելեսի իշխանությունները անօթեւանների քանակի աճի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել։ Ինչպես հայտնում է BBC-ն, ընդամենը 2 տարվա ընթացքում փողոցում ապրող մարդկանց թիվը 12 տոկոսով աճել է։ Համաձայն վերջին հաշվարկների՝ Լոս Անջելեսի շրջանում ապրում է 44 000 անօթեւան մարդ։
«Մենք չենք կարողանում հասանելի բնակարան գտնել։ Այստեղ բոլորը թմրամոլներ են»,- պատմում է Սքիդ Ռոուի փողոցում ապրող կանանցից մեկը, փոխանցում է Slavicsac-ը։
Ինչ-որ իմաստով Լոս Անջելեսը սեփական հաջողության զոհն է դարձել։ Քաղաքը բարգավաճում է, եւ այդ պատճառով տների վարձակալության գները բարձրանում են։ Շատ մարդիկ ուղղակի չեն կարողանում իրենց թույլ տալ բնակարան վարձել։ Փողոցում հայտնված մարդկանց հսկայական քանակի պատճառով իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։
Իրավիճակը լուծելու համար քաղաքային իշխանությունները փորձում են 100 մլն դոլար գումար հավաքել։





























