Հարավային Կորեայի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է պատմության դպրոցական դասագրքերում փաստացի գրաքննություն մտցնելու մասին, չնայած իշխանության միջամտության դեմ ակադեմիական շրջանակների բողոքներին։
Ռեյնհապ գործակալության տեղեկությունների համաձայն, միջին եւ ավագ դասարանների դասագրքերը կառավարության վերահսկողության ներքո նորից կթողարկվեն 2017-ին։ Սեուլի իշխանությունները ուզում են, որ Հարավային Կորեայի՝գաղափարական ճեղքում ունեցող հասարակության դպրոցական դասագրքերում երկրի պատմության վերաբերյալ միասնական «ճիշտ» հայացք ներկայացվի, փոխանցում է РИА Новости-ին։
Այնտեղ նման համակարգ գոյություն ուներ 1974 թվից ի վեր, մինչեւ որ վեց տարի առաջ ութ հրատարակչություն թույլտվություն ստացավ միջին եւ բարձր դասարանների պատմության դասագրքեր հրատարակելու։ Այժմ նրանց համար այլեւս ուրիշ ելք չի լինի, ինչը ընդդիմության, ձախ հայացքներ ունեցող լուսավորիչների եւ հենց իրենց՝ բարձր դասարանցիների բողոքն է առաջ բերել։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Կորեայի Հանրապետությունում գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Հանուն ժողովրդավարության նոր քաղաքական դաշինքը, խորհրդարանական հետաքննություն է պահանջել դասագրքերի հրատարակման վերաբերյալ՝ հայտարարելով, որ կրթության համակարգում ցանկացած փոփոխություն հասարակական համաձայնություն է պահանջում։
1910-1945 թվերին Ճապոնիայում գաղութարարական գերիշխանության տարիներին կորեական դասագրքերը դիտարկվել էին ճապոնամետ դիտանկյունից, իսկ 70-ական եւ 80-ական թվերին Հարավային Կորեայում ռազմական բռնապետության տարիներին պատմությունը շտկել են՝ բռնապետական իշխանությանը դրական լույսի տակ ներկայացնելու համար։ Ժամանակակից հասարակությունն ինքն իրեն հարց է տալիս, թե ինչից է, որ երկրի ներկայիս իշխանություններին անհրաժեշտ է եղել խմբագրել պատմությունը։
Ինչպես եւ ակնկալվում էր, կորեական պատմությունը նորից գրելու համար տարբեր սերունդների պատկանող եւ տարբեր ոլորտների մասնագետ հեղինակների 20-40 խումբ կձեւավորվի։ Հարավկորեական մամուլն առայժմ չի բացահայտում, թե ճշգրիտ ինչն է շտկվելու դասագրքերում։





























