Կլիմայի մասնագետ գիտնականները, որոնք հերթական անգամ դիտարկել են կլիմայի տաքացման աղետալի գործընթացը, տեղեկացրել են, որ Երկրի բնակչությունը շանս ունի այդ գործընթացը կանգնեցնելու։
Հոկտեմբերի 12-ին Շրջակա միջավայրի Սթոքհոլմի համալսարանի մասնագետների խումբը ներկայացրել է իրենց հետազոտության նոր եզրակացությունները․ այդ հետազոտության ընթացքում շվեդ մասնագետները հետեւել են գլոբալ տաքացմանը։
Նրանք պատմել են, որ մարդիկ շանս ունեն առաջիկա տասնամյակի ընթացքում փրկելու մեր մոլորակը կլիմայի մասշտաբային փոփոխություններից։ Խմբի ղեկավար պրոֆեսոր Յոհան Ռոքսթրեմը արտասահմանյան The Independent տեղեկատվական գործակալությանը ներկայացրել է իրենց աշխատանքի արդյունքները։
Գիտնականի խոսքով, վերջին մի քանի տարվա ընթացքում Երկրագնդի աղտոտումը նկատելիորեն նվազել է։ Նման միտումն արձանագրվել է քիմիական արտանետումների նվազման շնորհիվ, ինչը ձեռնարկությունների մեծամասնությունում նոր որակյալ սարքավորումներ տեղադրելու արդյունքն է, ինչպես նաեւ արեւից եւ քամուց էլեկտրաէներգիա ստացող տեխնոլոգիաների աճը։
Գիտնականները հայտարարում են, որ եթե շարունակենք զբաղվել արեւից կամ քամուց էներգիայի ստացման հարցով, մարդկությունը կկարողանա խուսափել համաշխարհային աղետից եւ իր սերունդներին շանս տալ՝ ապրելու մաքուր մոլորակում, տեղեկացնում է Informing-ը։
Կլիմատոլոգները խնդրում են պահպանել մեր բնությունը եւ չմոռանալ, որ Երկրագնդի վրա ամեն օր նոր մարդիկ են ծնվում, որոնք ուզում են մաքուր օդ շնչել եւ ապրել գեղեցիկ մոլորակում։





























