Շվեյցարական բանկերը աշնանը սկսել են համատարած փակել 5 մլն դոլարից քիչ ակտիվներ ունեցող ռուս հաճախորդների հաշվեհամարները: Այս մասին հայտնել է Forbes-ին հայտնել են երեք աղբյուրներ՝ private banking շուկայից:

Աղբյուրների խոսքով, խոշորագույն շվեյցարական բանկերը սկսել են համատարած փակել ռուս հաճախորդների հաշվեհամարները, որոնց ակտիվները 5 մլն դոլարից քիչ էին: Իր հաշվեհամարը պահպանելու համար հաճախորդը պարտավոր է բաժանորդավճար վճարել՝ ամսական մոտավորապես 1000 շվեյցարական ֆրանկի չափով, պարզաբանել է Forbes-ի աղբյուրներից մեկը, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Բանկերի որոշ հաճախորդներ  խնդիրների առաջ են կանգնել, քանի որ փոստով են ստացել իրենց հաշվեհամարների փակման մասին տեղեկագրերը: «Շատ ռուս հաճախորդներ թղթե կրիչներով տեղեկագրեր են ստացել Շվեյցարիայում հատուկ վարձակալվող փոստարկղերում»,- պարզաբանել է նա ՝ հավելելով որ «բնականաբար նրանցից ոչ մեկն ամեն օր չէր ստուգում այդ փոստը»: Դրա հետեւանքով հաճախարդները երեք- չորս ամիս շարունակ տեղյակ չեն եղել բանկի որոշմանը ու ստիպված են եղել վճարել սահմանված բաժանորդավճարը:

Վարկային կազմակերպությունները պաշտոնապես չեն բացատրել հաշվեհամարները փակելու պատճառը: Գործակալության զրուցակցի կարծիքով՝  բանկերն այդ ձեւով նվազագույնի են հասցնում որոշակի երկրների հետ կապված ռիսկերը ու իրենց ուշադրությունը կենտրոնացնում ավելի խոշոր հաշվեհամարների սպասարկման վրա: