Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահները հոկտեմբերի 15-ին արձանագրություն են ստորագրել, որը փոփոխություններ է մտցնում Կասպից ծովի հյուսիսային հատվածի հատակի սահմանազատման վերաբերյալ 1998-ի հուլիսի 6-ին ստորագրված՝ ընդերքի օգտագործման ինքնիշխան իրավունքների վերաբերյալ պայմանագրում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին տեղեկացրել էր, որ տվյալ փաստաթուղթը կարգավորում է նավթային «Ցենտրալնայա» համակարգի համատեղ մշակման հարցերը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Վերոհիշյալ փաստաթուղթը նախապատրաստվում  էր 2014-ի կեսերից։ Այժմ դրա ստորագրումը ռուսական կառավարությանը  հնարավորություն կտա Կասպից ծովի առափնյա հատվածի  «Ցենտրալնայա» տեղանքում նավթի եւ գազի որոնման եւ արդյունահանման արտոնագիր ձեւակերպել։ Ինչպես ակնկալվում է, արտոնագիրը կտրվի աճուրդով՝ 25 տարի ժամկետով, որից 7-ը կծախսվի ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վրա։

 «Ցենտրալնայա» կենտրոնը տեղակայված է Կասպից ծովի ռուսական հատվածի սահմաններում, Մախաչկալայից  180 կիլոմետր դեպի հյուսիս, սակայն դրա վերաբերյալ աշխատանքները պիտի վարվեն ղազախ գործընկերների մասնակցությամբ

2008-ի մայիսին այդ կառույցում խոշոր նավթագազախտանյութային հանքավայր է հայտնաբերվել 169,1 միլիոն տոննա  պայմանական վառելիքով։