Ռուսաստանն ու Ղազախստանը էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ծրագիր են մշակում, եւ պատրաստվում են Ղազախստանում առաջին ատոմակայանը կառուցել: Այս մասին Աստանայում այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ բանակցությունների ավարտից հետո կայացած ասուլիսում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման ծրագիր է մշակվում»,-ասել է Պուտինը: Նա հավելել է, որ ողջ թափով իրականացվում է ՋԷԿ-2-ի ընդլայնման եւ վերակառուցման նախագիծը:

«Պատրաստվում ենք Ղազախստանում առաջին ատոմակայանի կառուցմանը»,-ընդգծել է ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: