Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելով՝ Հայաստանը նոր հնարավորություններ է ստացել։ Դրանք պետք է իրականացնի ինքը՝ Երեւանը։ Այս մասին հոկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։

Նրա խոսքով՝ դառնալով ԵՏՄ լիիրավ անդամ՝ Հայաստանը առանց տուրքի  հասանելիություն է ստացել ոչ միայն ռուսական, այլ նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի շուկաներ։ Բացի այդ, այս տարի հանրապետությունը էներգակիրներ է ստանում ամենացածր գնով։

«Եվրասիական ինտեգրացիայի քննադատները շատ են։ Բնականաբար դրանք կան եւ Հայաստանում։ Սակայն կարեւոր է հասկանալ, որ ԵՏՄ-ն ընդամենը մեկ տարեկան է։ Հիմա վաղ է ի մի բերել արդյունքները։ Կարեւորն այն է, թե ինչպես օգտագործել այդ ձեւաչափը, որպեսզի շահավետ լինի, այլ ոչ թե, եթե Երեւանը միացել է ԵՏՄ-ին, պետք է անմիջապես ինչ-որ ան ստանա։ ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանը հնարավորություններ է ստացել։ Դրանք պետք է իրականացնել։ Ես նկատի ունեմ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ գործարար շրջանակները, ե՛ւ ինք հասարակությունը»,- ասաց Մարտինովը։

Նա նշել է, որ եվրասիական ինտեգրացիան չի նշանակում ինտեգրվել ռուսական տնտեսություն, ինչպես շատերը կարծում են։

«ԵՏՄ-ում Ռուսաստանը ամենամեծ տնտեսություններից է, սակայն չի նշանակում, որ գլխավորն է։ Այստեղ մեծ եւ փոքր չկա։ Խոսքը իրավահավասար անդամակցության  մասին է։ Մեր նպատակն է նվազագույնի հասցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ դինամիկ զարգանալ»,- եզրափակեց ռուս փորձագետը։