Բոլիվիայի հարավ-արեւմուտքում՝ Պոտոսիի դեպարտամենտում, 5.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է Ույունի քաղաքից 53 կմ հյուսիս՝ 235.9 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























