Երեւանում հեծանվային մշակույթի եւ ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ են տեղադրվում:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը սկսել է տեղադրել հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռեւս 40 է:
Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսեւորել նաեւ մասնավոր հատվածը, եւ մինչեւ տարեվերջ համայնք-մասնավոր համագործակցությամբ կտեղադրվի եւս 35 հեծանվականգառ:
Հեծանվականգառների արտաքին տեսքը համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու կառույցների հետ։





























