Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության եւ խուլիգանության` 3-ական, յուրացման, շորթման եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: