Արգենտինայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի օջախը գտնվել է 17,9 կմ խորության վրա: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Էլ Գալփոն քաղաքից 24 կմ հեռավորության վրա: Մոտակա խոշոր քաղաքը՝ Սալթան, գտնվում է էպիկենտրոնից 124 կմ հեռավորության վրա: Նրա բնակչությունը կազմում է 500 հազար, հաղորդում է Gazeta-ն:




























