«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարություն կանի ընկերությունում ազատումների մասին:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ՀԷՑ-ում զանգվածային ազատումներ են լինելու՝ կախված աշխատակիցների չարաշահումների հետ, ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանն արձագանքեց. «Ես այդ մասին հայտարարություն կանեմ»:

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը։

Բացի դրանից՝ մամուլում տեղեկություններ կան, որ Կարապետյանը պարզել է, որ բազմաթիվ աշխատակիցներ կան այս ընկերությունում, որոնք բարձր աշխատավարձ են ստանում, սակայն որեւէ գործառույթ չեն իրականացնում: