Հեղինակների կողմից «սարսափելի» գնահատականը ստացած պատկերի ստեղծման հիմքը այն հետազոտության տվյալներն են, որն իրականացրել էր Privilege ընկերությունը: Հարցման մասնակիցներից հետաքրքրվել էին, թե մեքենայի դիզայնի ինչ տարրեր են իրենք ամենալավը համարում եւ որ նմուշներում են առկա դրանք, տեղեկացնում է Motor-ը:
Բրիտանացիների կարծիքով, ամենալավ դիմային մասն ունի Aston Martin DB9-ը, ամենալավ պրոֆիլը՝ Lamborghini Gallardo-ն, հետեւամասը՝ Triumph Spitfire-ը, գլխամասի լուսարձակները՝ MINI Cooper-ը, հետեւի լուսարձակները՝ Audi A1-ը, դռները՝ Rolls-Royce Phantom-ը, անիվները՝ Range Rover Evoque-ը, իսկ հայելին՝ Citroen C4 Picasso-ն:
2014-ին բրիտանական Warranty Direct ապահովագրական ընկերությունը մեքենայի այնպիսի նմուշ էր ստեղծել, որը բաղկացած էր ամենահաճախ ջարդվող հանգույցներից եւ ամենաանվստահելի մեքենաների դետալներից: Մեքենան, որը Horrific 4ORROR անվանումն էր ստացել, BMW M5-ի շարժիչ ուներ, Audi RS6-ի կախոց, Mercedes-Benz R-Class էլեկտրոնիկա եւ Fiat Multipla-ի արգելակներ:




























