Շվեդիայում շաբաթվա ընթացքում երրորդ անգամ փախստականների ընդունման կենտրոն են հրդեհում:

Երկրի հարավ-արեւելյան Հալլանդ նահանգի Կունգսբակա քաղաքի նախկին դպրոցի շենքը, որտեղ պետք է տեղավորեին փախստականներին, նախորդ գիշեր հրդեհել են: Ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը: Հրդեհի պատճառները պարզվում են:

Մինչ այդ այրել էին նաեւ երկրի հարավային Յունգբյու քաղաքի նախկին դպրոցի շենքը եւ Արլյովում մի ամբար, որտեղ նույնպես պետք է փախստականների տեղավորեին:

Անցած հանգստյան օրերին Շվեդիա ժամանած փախստականների թվի ռեկորդ է գրանցվել: Եթե 1992 թվականին Բալկանյան պատերազմի տարիներին այդ ցուցանիշը 84.018 էր, ապա այս տարվա 10 ամիսներինայդ թիվը հասել է 86.223-ի: Վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով, ընդհանուր առմամբ Շվեդիա կարող է ժամանել մինչեւ 150 հազար ներգաղթյալ: