Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչները Բորիս Նեմցովի սպանության գործի շրջանակում քննչական գործողություններ կիրականացնեն Չեչնիայում:
Իրավապահ մարմինների աղբյուրը «Ռոսբալտ»-ին տեղեկացրել է, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն Նեմցովի գործով այս կամ այն քննչական գործողություններն իրականացնելու Չեչնիա հանձնարարականներ է ուղարկել, այդ թվում՝ Ռուսլամ Գերեմեեւի եւ Ռուսլան Մուխուդինովի գտնվելու վայրը պարզելու մասին: Սակայն ցանկալի արդյունք չի արձանագրվել:
Քննիչները մտադիր են զրուցել գործով անցնողների՝ «Հյուսիս» գումարտակից ծառայակիցների, նրանց հարազատների եւ ընկերների հետ: Չեչնիա կատարած գործուղման արդյունքներով Քննչական կոմիտեն վերջնական որոշում կկայացնի, արդյո՞ք հետաքննության ավարտին մեղադրանք կառաջադրվի սպանության ենթադրյալ իրականացնողներ Գերեմեեւի եւ Մուխուդինովի նկատմամբ: Ընդ որում, առայժմ ենթադրվում է, որ մեղադրյալ կդառնա միայն Մուխուդինովը:





























